211652_close_icon
views-count946 դիտում article-date 11:08 14-07-2022

Արցախյան բարբառին նվիրված գիտաժողով՝ Գիտությունների ազգային ակադեմիայում

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը սկսում է «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով գիտաժողովների շարք՝ նպատակ ունենալով առանձին-առանձին անդրադառնալու հայերենի 11 բարբառախմբերից յուրաքանչյուրին․շարքի առաջին գիտաժողովը «Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ» խորագրով է։ Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։

«Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը համատեղ կազմակերպում են ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը և Արցախի պետական համալսարանը, խնդիր ունի նպաստելու բարբառախմբի՝ ինչպես պատմական, այնպես էլ համաժամանակյա դիտակետերով համակողմանի հետազոտությանը, նաև մեկտեղելու ջանքերը՝ ըստ հնարավորին դիմագրավելու որոշ բարբառային միավորների սպառնացող կորստյան վտանգին:

Կազմակերպիչները ցանկացողներին հրավիրում են մասնակցելու Երևանում հոկտեմբերի 20- 21-ը  կայանալիք գիտաժողովին, որը կանցկացվի առկա և հեռավար ձևաչափերով։ Աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, անգլերենը, ռուսերենը։

Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար (առկա կամ հեռավար) անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը և ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. սեպտեմբերի 15-ը։

Գիտաժողովի մասնակցության հայտերի ընդունման և հոդվածների ներկայացման վերջնաժամկետը մինչև ընթացիկ տարվա  սեպտեմբերի 15-ն է։

Նմանատիպ նյութեր