211652_close_icon
views-count1522 դիտում article-date 21:35 13-07-2022

Սթերլինգը հրաժեշտ տվեց «Մանչեսթեր Սիթիին». նա տեղափոխվում է «Չելսի»

Անգլիայի հավաքականի հարձակվող Ռահիմ Սթերլինգը հայտարարեց «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին:
 
27-ամյա ֆուտբոլիստը ակումբին հրաժեշտ է տվել սոցցանցերի իր էջերում:
 
«Ես 20 տարեկանում եկա Մանչեսթեր: Այսօր հեռանում եմ որպես հասուն տղամարդ», գրել է Ռահիմը:
 
Սթերլինգը կարիերան կշարունակի «Չելսիում»: Լոնդոնցիները նրա համար վճարելու են 47,5 մլն ֆունտ, ևս 2,5 մլն նախատեսված է բոնուսների տեսքով:
 
Սթերլինգը 2015-ին «Ման Սիթի» էր տեղափոխվել «Լիվերպուլից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր