Օգոստոսի 1-ից ձեր մեքենայի գազաբալոնը չեն լիցքավորի, եթե տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից
Օգոստոսի 1-ից ձեր տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից: Այս պահին ՀՀ-ում գազաբալոնների տեղադրման կամ վկայագրման 23 լիցենզավորված ընկերություններ են գործում: 3 մարզերում նման ընկերություններ ընդհանրապես չկան։
Թեմայի շուրջ այսօր պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետը:
«Իրականում, գազաբալոնների վկայագրման կարգավորումն ուժի մեջ է մտել 2022 թվականի փետրվարի 16-ից, և գազալցակայանները վկայականներ պետք է պահանջեին հենց այդ ժամանակվանից, սակայն պատասխանատվություն չէր նախատեսվում, եթե տրանսպորտային միջոցը վկայագիր չունենար։ Օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը, համաձայն որի` տրանսպորտային միջոցի վկայագրված չլինելու դեպքում այն չի կարող լիցքավորվել»,- ասել է Սողոմոնյանը։