11478 դիտում
15:12 19-01-2020
ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են 7 նստատեղ ունեցող տրանսպորտի գազաբալոնը տեղադրել բացառապես մեքենայի տանիքին
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջրկում են 7 կամ ավելի նստատեղ ունեցող մեքենաների գազաբալոնային համակարգը ընդհանուր օգտագործման տրանսպորտի սրահից դուրս բերել եւ տեղափոխել տրանսպորտային միջոցի տանիքի վրա:
« 7(ներառյալ՝6+1) կամ ավելի նստատեղ ունեցող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի վրա գազաբալոնային սնման համակարգ տեղադրելիս գազաբալոնը թույլատրվում է տեղադրել բացառապես մեքենայի տանիքին, եւ այն պետք է փակված լինի արտաքին միջավայրից արտաքին ծածկով»,-նշված է նախագծում։
Ըստ հիմնավորման՝ նախագիծը անհրաժեշտ է այն պատճառով, որ տրանսպորտային միջոցների պատահարների ժամանակ գազաբալոնային համակարգը հաճախ այրվում է, որից հետո տեղի է ունենում բալոնի պայթուն, ինչի պատճառով քաղաքացիները հաճախ ստանում են տարբեր աստիճանի այրվածքներ կամ ավելի վատ՝ չհասցնելով դուրս գալ ավտոմոբիլի սրահից, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստանում:
Նմանատիպ նյութեր
4288 դիտում
13:54 06-12-2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար
1155 դիտում
10:23 12-01-2023
Քվեատուփը՝ հակառակ. ՔՊ-ական պատգամավորներն Ընտրական օրենսգրքում ուշագրավ փոփոխություն են առաջարկում. «Ժողովուրդ»
2619 դիտում
12:07 23-02-2015
ԲՀԿ-ական պատգամավորներն անտրամադիր են
Այս բաժնից
1720 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա