211652_close_icon
views-count19349 դիտում article-date 18:01 12-07-2022

Խոշոր հրդեհ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում. ժամանել է հրշեջ-փրկարարների մի քանի մարտական հաշվարկ. Գյումրու պարեկներն էլ սահմանազատել են ռազմաբազայի տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 17:00–ի սահմաններում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում հրդեհ է բռնկվել և ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ռազմաբազա են ժամանել Գյումրու հրշեջ-փրկարարական  ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ:

Թե որ հատվածում և ինչ է կրակի մատնվել՝ պարզվում է:

Այս պահին ռազմաբազայի  զինծառայողներն ու հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ:

Ռազմաբազայից դուրս ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային գումարտակի պարեկները:  Գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի հանձնարարականով պարեկները որոշ հատվածներ սահմանազատել են, որպեսզի հետաքրքասեր վարորդները մեքենաները չկայանեն:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Խաչիկ Գևորգյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր