2746 դիտում
10:13 12-07-2022
Զինված ուժերին հատկացված գումարը չի ավելացել. Փաշինյանը խաբել է. մաս 47. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««2022 թվականի պաշտպանական բյուջեն, 2021-ի պլանի համեմատ, ավել է 11 տոկոսով»,- երեկ՝ «Բյուջե-2022»-ի նախագծի նախնական քննարկումների ժամանակ, ԱԺ-ում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2022 թվականի պաշտպանական բյուջեն կկազմի ավելի քան 345 մլրդ դրամ։ Մենք հետեւողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն` քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի եւ սպայական ծառայության կերպարը»,- ասել էր Փաշինյանը։
Սակայն նշենք, որ 2018 թվականի նոյեմբերի նախընտրական խոստման մեջ Փաշինյանը, մասնավորապես, նշել էր. «Առաջիկա հինգ տարիներին Զինված ուժերի մարտունակության բարձրացման համար Հայաստանի կառավարությունը մտադիր է հատկացնել հավելյալ 2.5 միլիարդ դոլար»: Փաշինյանի իշխանության պաշտոնավարման 4-րդ տարին արդեն լրացել է, սակայն ռազմական բյուջեն այդպես էլ չի հատել այն թիվը, որը խոստացել էր նա: Ստացվում է, որ 2022 թվականի բյուջեի նախագծով ՔՊ-ն ակամայից ընդունում է, որ 2018-ին տված եւս մեկ նախընտրական խոստում Նիկոլ Փաշինյանը չի կատարել եւ հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
658 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1039 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»