211652_close_icon
views-count344 դիտում article-date 20:38 11-07-2022

Լևանդովսկին չի բոյկոտի «Բավարիայի» հավաքը

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նախամրցաշրջանային հավաքը կսկսի թիմի հետ:
 
Վաղը՝ հուլիսի 12-ին, Ռոբերտը պետք է ժամանի մյունխենյան ակումբի մարզաբազա: «Բավարիայի» ղեկավարությունն ակնկալում է, որ լեհը կներկայանա վաղվա մարզմանը:
 
Չնայած դրան, Լևանդովսկին նախկին պես ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն նրա դիմաց առաջարկը «Բավարիան» համարում է չափազանց ցածր: Գերմանական ակումբը հարձակվողի համար, որի պայմանագիրն ավարտվում է 2023-ի ամռանը, ցանկանում է ստանալ նվազագույնը 50-55 մլն եվրո՝ առանց հաշվի առնելու բոնուսները:

Նմանատիպ նյութեր