211652_close_icon
views-count2325 դիտում article-date 14:58 11-07-2022

Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են հետ գրավել երկրի հարավը. Զելենսկին հրահանգ է տվել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զինված ուժերին հրահանգել է  հետ գրավել երկրի հարավը։

Tass-ի փոխանցմամբ՝ այդ մասին Times պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Վերջինիս խոսով՝ այդ և այլ առաջադրանքների համար Ուկրաինան ունի շուրջ 1 միլիոն մարտիկ։

Ռեզնիկովը նշել է, որ քաղաքական առումով դա չափազանց կարևոր քայլ է երկրի համար, և ԶՈւ գլխավոր հրամանատարին հրամայված է պլան մշակել։

Ռեզնիկովը նաև հայտել է, որ Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը հասնում է մոտ 700 հազարի, իսկ ընդհանուր առմամբ մարտական գործողություններին մասնակցելու համար Կիևը կարող է ներգրավել շուրջ 1 մլն մարդ՝ Ազգային գվարդիայի, ոստիկանության և սահմանապահների հետ միասին։ 

Նմանատիպ նյութեր