ԻՊ ահաբեկիչները նպատակ ունեն ապակայունացնել Ռուսաստանի հարավը. Վ. Պուտին
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Ռուսաստանի հարավում և Կենտրոնական Ասիայի երկրներում իրավիճակն ապակայունացնելու ծրագրեր է մշակում։
Ինչպես հայտնում է Tass-ը, նման հայտարարություն է այսօր արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ նշված երկրներում ահաբեկիչների ընդհատակյա մասնաճյուղեր են գործում և որպեսզի դիմակայեն այդ սպառնալիքին, անհրաժեշտ է ուժեղացնել կազմակերպության անդամ պետությունների միջև համագործակցությունը։