211652_close_icon
views-count1452 դիտում article-date 23:38 09-07-2022

Մ-20 ԵԱ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Վրաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարում։  

Առաջին տուրում հայ բասկետբոլիստուհիները հանդիպեցին Վրաստանի թիմի հետ և հաղթեցին  49:46 հաշվով։ Ընդ որում, մեր մարզուհիները խաղավերջում մի քանի տպավորիչ՝ 3 միավորանոց նետումներ կատարեցին, ինչն էլ ապահովեց դրական արդյունքը:

Խմբում ընդգրկված են նաև Գերմանիայի և Իսրայելի թիմը։ 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր