211652_close_icon
views-count2323 դիտում article-date 23:02 09-07-2022

Դա եղել է նախկին իշխանություններիս ամենամեծ մեղքը. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի «հերը սկսվել» է անիծվել,երբ ապաքաղաքական ,անսկզբունքային,Մեսրոպ Մաշտոցի հետ «պինդ խռով» օլիգարխիկ տարրերը մտան ակտիվ «քաղաքականություն» ու սկսեցին պետական կառավարման մեջ դերակատարում ունենալ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ու դա եղել է նախկին իշխանություններիս ամենամեծ մեղքը։

Ասել ու կասեմ՝ լավ է ազնիվ նիկոլական լինել,քան տարբեր իշխանությունների «դուդուկի տակ պարող» անսկզբունքային էակներ։

Հ.Գ. Նա, ով ելել է շալակն աշխարհի, Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում, Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում,
Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,
Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում»։

Նմանատիպ նյութեր