Դի Մարիան՝ «Յուվենտուսի» խաղացող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ, հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագրի ժամկետները չեն հաղորդվում, բայց ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր կստորագրի։
Հուլիսի 1-ից Անխելն ազատ խաղացողի կարգավիճակ ունի, քանի որ նրա պայմանագիրը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ ավարտվել է։
Դի Մարիան ՊՍԺ-ում 295 խաղ է անցկացրել, որոնցում դարձել է 93 գոլի և 119 գոլային փոխանցման հեղինակ։ Ակումբի հետ նա 5 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, հայտնում է Armsport.am-ը: