Դի Մարիան՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Անխել Դի Մարիան սեպտեմբեր ամսվա արդյունքներով ճանաչվել է թիմի լավագույն խաղացողը, տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:
Երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքում արգենտինացին ստացել է ձայների 69 %-ը և իր թիկունքում է թողել Անդեր Հերերային՝ 23 % և Ռաֆաելին՝ 9 %:
Սեպտեմբերի ընթացքում Դի Մարիան Պրեմիեր լիգայում 2 գոլ է խփել և 2 գոլային փոխանցում է կատարել: