Վաղը Դի Մարիան կդառնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացող
Վաղը երեկոյան Մադրիդի «Ռեալ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վերջնականապես կձևակերպեն իսպանական ակումբի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերը: Այդ մասին տեղեկացնում է The Times պարբերականը: Մանկունիանցիները աշխարհի փոխչեմպիոնի համար կվճարեն 60-68 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ երեկ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ կառլո Անչելոտին հաստատել էր Դի Մարիայի ` թիմից հեռանալու լուրը: Նաև տեղեկություն է տարածվել, որ Դի Մարիան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հանդես կգա 7 համարի մարզաշապիկով: