211652_close_icon
views-count1782 դիտում article-date 23:02 08-07-2022

Ռոնալդուն չի միանա «Մանչեսթեր Յունայթեդի» նախամրցաշրջանային հավաքին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի թիմի նախամրցաշրջանային շրջագայությունը:
 
Մանկունյանցիները պաշտոնապես հայտնել են, որ պորտուգալացին թիմի հետ չի մեկնի Թայլանդ և Ավստրալիա:
 
Ակումբը նշել է, որ 37-ամյա ֆուտբոլիստին լրացուցիչ ժամանակ են տվել ընտանեկան խնդիրները լուծելու համար:
 
Ավելի վաղ Ռոնալդուն չորս օր անընդմեջ բաց էր թողել ՄՅՈւ-ի մարզումները:

Նմանատիպ նյութեր