211652_close_icon
views-count1641 դիտում article-date 09:13 08-07-2022

Արթուր Ղազինյանի հրաժարականից ՀՅԴ-ում գոհ են․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հուլիսի 6-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովին: Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում նա գրավոր դիմումով հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալու հայտարարությամբ, իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է կրկին Ազգային ժողովի նախագահը:

Սակայն, «Իրավունքի» տեղեկությունների համաձայն, դեռ շաբաթը չլրացած` բավական ուրախ տրամադրություն է «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ում: Պատճառն այն է, որ Արթուր Ղազինյանին խորհրդարանում փոխարինելու է ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արգիշտի Գեւորգյանը:

Փաստացի, որքան երերում են «Հայաստան» դաշիքնի հիմքերը, այնքան ավելի ամրանում է խորհրդարանում ՀՅԴ-ն միայնակ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր