Վարչապետի հրաժարականից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը փակ նիստ էր գումարել. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ գործադիրի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից հնչեցված իր հրաժարականի ելույթից ժամեր անց խորհրդարանում Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը փակ նիստ է գումարել։
Մասնավորապես ներկա էին այն պատգամավորները, որոնք հավատարիմ են մնացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու քաղաքական կուրսին։ Բավականին երկար տևած նիստից հետո, մանրամասներ պարզել ԲՀԿ-ականներից չհաջողվեց, սակայն, ակներև էր, որ քննարկումը թեժ է եղել ու մտահոգիչ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]