211652_close_icon
views-count2577 դիտում article-date 15:31 07-07-2022

Եթե բոլոր վթարների առիթներով մայրուղիների երկայնքով տապանաքարեր տեղադրենք, ինչ կստացվի արդյունքում, հասկանո՞ւմ եք՝ ուր ենք գնում․ Նիկոլ Փաշինյան. Tert.am

Հայաստանում տարերային կամ նույնիսկ կարելի է ասել խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են հայտնվում, ընդ որում մի տեղ պլաստմասից, մի տեղ երկաթից, մի տեղ հին կահույքի կտորներից, շինարարության ավելցուկից և այլն, պետք է հասկանանք ինչ է կատարվում, հանձնարարական եմ տվել ուսումնասիրել տեղի ունեցող գործընթացը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Tert.am-ը։

«Գործընթացը միշտ չէ, որ քրիստոնության կամ հավատքի հետ կապ ունի, որովհետև վստահ չեմ, որ այդ նախաձեռնության հեղինակներին, երբ ասես Աստվածաշնչից կամ Նոր կտակարանից որևէ բան պատմիր, կկարողանա պատմել։ Շատ դեպքերում դա կապ չունի ո՛չ հավատքի, ո՛չ քրիստոնեության և ո՛չ էլ քաղաքաշինության հետ։ Պետք է հասկանանք՝ այդ ամեն ինչը որքանո՞վ է տեղավորվում օրենքի տրամաբանության մեջ։ Բացի այդ մեր մի երկրում այսպիսի մշակույթ կա՝ մայրուղիների երկայնքով տեղադրել խաչքարեր վթարի դեպքի առիթով։ Պատկերացրեք բոլոր վթարների առիթներով մայրուղիների երկայնքով խաչքարեր ու տապանաքարեր տեղադրենք, ինչ կստացվի արդյունքում։ Ավելի լավ է մտածենք ինչպես բարձրացնել երթևեկության անվտանգությունը, կարգապահությունը։ Մեր երկրում բնակավայրեր կան, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան, հասկանո՞ւմ եք մենք ուր ենք գնում, սրանք ապապետական դրսևորումներ են։ Պետք է հասկանանք արդյոք թույլտվություն ունեն այդ մարդիկ վթարի վայրում հուշաքար տեղադրել։ Ամենայն հարգանքով, բայց եկեք պատկերացնենք ամեն վթարի վայրում տապանաքարեր ու հուշաքարեր տեղադրենք, հասկանում եք ինչ եք անում։ Պետք է գնալ և ապամոնտաժել դրանք այն տեղերում, որտեղ ապօրինի ձևով են արվել»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր