211652_close_icon
views-count3126 դիտում article-date 15:25 07-07-2022

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի. Փաշինյան

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում՝ անդրադառնալով Կապսի ջրամբարի շինարարությանը: 

Վարչապետը Կապսի ջրամբարի հետ կապված հույս հայտնեց, որ գործընթացները կառավարության պլանավորածով կընթանան:

«Այնտեղ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նոր գյուղ ենք կառուցելու: Եվ շատ կարևոր է, որ այս նախագիծը հաջող ընթանա, և մենք 21-րդ դարի գյուղի մոդել կարողանանք այնտեղ ներդնել և քաղաքաշինական նոր մշակույթ բերենք, որը կհամապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին ու պահանջներին»,-ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր