Մեր նախնական գնահատականը Հիսուս Քրիստոսի արձանի վերաբերյալ դրական է․ Նիկոլ Փաշինյան
«Մուլտի գրուպ» ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովհետեւ կարծում ենք, որ ինքը զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի համար կմեծացնի: Հուսով եմ՝ համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն: Այնտեղ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա: Այդ որոշումները կկայացվեն և պրոցեսն առաջ կընթանա նախատեսված տրամաբանությամբ»,- ասաց վարչապետը: