211652_close_icon
views-count1063 դիտում article-date 16:03 07-07-2022

Բորիս Ջոնսոնը պատրաստվում է հրաժարական ներկայացրել. բրիտանական ԶԼՄ-ներ

Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական է ներկայացնելու: 

Ջոնսոնի հրաժարականի մասին հայտնել են ITV-n, Sky News-ը, The Times-ը:   

Sky News-ը հաղորդում է, որ ՄԹ վարչապետը հրաժարականի մասին հայտարարություն է նախապատրաստում: Հրաժարականից հետո նա կշարունակի կատարել երկրի վարչապետի պարտականությունները՝ մինչև նոր վարչապետի ընտրությունը: 

Դաունինգ Սթրիթից լրատվամիջոցին հայտնել են, որ օրվա ընթացքում Բորիս Ջոնսոնը ժողովրդին ուղղված ուղերձով հանդես կգա: 

Նմանատիպ նյութեր