211652_close_icon
views-count9358 դիտում article-date 14:38 06-03-2022

Պուտինի ներխուժումը Ուկրաինա պետք է տապալվի. Բորիս Ջոնսոնը ներկայացրել է 6 քայլ՝ ՌԴ-ի գործողություններին հակադարձելու համար

Tert.am-ը գրում է. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել միանալ վեց կետից բաղկացած ծրագրին՝ արձագանքելու Ուկրաինա ՌԴ-ի ներխուժմանը, այն ներառում է կետեր՝  սկսած մարդասիրական աջակցությունից մինչև Մոսկվային տնտեսական վնաս պատճառելը:

Հաջորդ շաբաթ Լոնդոնում Կանադայի, Նիդեռլանդների և Կենտրոնական Եվրոպայի առաջնորդների հետ հանդիպումներից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ Պուտինի ներխուժումը Ուկրաինա պետք է տապալվի:

«Միջազգային կարգին մեր աջակցությունը հայտնելը բավարար չէ. մենք պետք է պաշտպանենք դա՝ ռազմական ուժով վերաշարադրելու շարունակական փորձից», – Reuters-ի հաղորդմամբ` այս մասին ասված է Ջոնսոնի հայտարարության մեջ:

Նա թվարկել է կետերը, որոնք ներառում են՝ Ուկրաինային հումանիտար օգնության ցուցաբերման համար միջազգային կոալիցիայի ձևավորում, նրա ինքնապաշտպանությանն աջակցություն,  Ռուսաստանի վրա տնտեսական ճնշման ուժեղացում, Ուկրաինայում ռուսական գործողությունների «սողացող կարգավորման» կանխարգելում, Եվրատլանտյան ողջ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդում և Կիևի մասնակցությամբ դեէսկալացիային ուղղված դիվանագիտական ճանապարհների կիրառում։

 

Նմանատիպ նյութեր