18012 դիտում
22:51 22-04-2018
Սկրիպալին թունավորվել է ՖՍԲ-ի նախկին սպա Գորդոնը. Բրիտանական ԶԼՄ-ներ
Բրիտանական մամուլը, հղում անելով ոստիկանությանը, գրում է, որ Ռուսաստանի ՀՊՎ-ի (ГРУ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը թունավորել է ԱԴԾ-ի (ФСБ) 54-ամյա նախկին սպան՝ Գորդոն ծածկանունով: Ենթադրվում է, որ նա օգտագործում է նաև Միխայիլ Սավիցկիս անունը, ինչպես նաև երկու այլ կեղծանուններ: Այս մասին հայտնում է [url=https://www.svoboda.org/a/29185223.html]«Ազատությունը»[/url]:
Բրիտանական ոստիկանությունը կարծում է, որ նա արդեն վերադարձել է Ռուսաստան, և բրիտանացիները երբեք հնարավորություն չեն ունենա հարցաքննել նրան: Լոնդոնում կարծում են, որ Սերգեյ Սկրիպալի թունավորմանը մասնակցել է 6 հոգուց բաղկացած խումբը:
Գորդոն անունը ոստիկանությանը հայտնի է դարձել Լոնդոնում այս շաբաթ ՊԱԿ-ի (КГБ) դասալիք Բորիս Կարպիչկովի հինգ ժամ տևած հարցաքննության ժամանակ: Վերջինս այս մասին հայտնել է բրիտանական Sunday People պարբերականին: Գորդոնը 1990-ականներին եղել է Բորիս Կարպիչկովի ենթական:
«Նա շատ խելացի, կրթված, հավակնոտ և անողոք մարդ էր»,- ասել է Կարպիչկովը,- «և նաև արագ կարողանում էր նվաճել անծանոթի վստահությունը»: Կարպիչկովն ասել է, որ Գորդոնը սովորել է Ռիգայի համալսարանում, որտեղ ստացել է իրավաբանի որակավորում: Գորդոնը՝ Սառը պատեազմի տարիներին եղել է ՊԱԿ-ի կապիտան, այնուհետև մտել ԱԴԾ: Կարպիչկովի խոսքով՝ Գորդոնը ԱԴԾ-ի այն սպաների շարքում է, որոնք իրականացնում են հատուկ գործողություններ:
Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը թունավորվել են Անգլիայի հարավում գտնվող Սոլսբերի քաղաքում: Մեծ Բրիտանիան մեղադրել է Ռուսաստանին այդ հանցագործության մեջ:
Նմանատիպ նյութեր
9149 դիտում
13:30 11-03-2018
Սոլսբերիի ռեստորանում հայտնաբերել են ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սկրիպալին թունավորած նյութի հետքեր
1351 դիտում
16:03 07-07-2022
Բորիս Ջոնսոնը պատրաստվում է հրաժարական ներկայացրել. բրիտանական ԶԼՄ-ներ
3805 դիտում
21:39 19-02-2016
2004 թվականի այս օրը Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին
Այս բաժնից
1072 դիտում
22:24 14-01-2025
Լավրովը վստահեցրել է՝ ՌԴ–ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը որևէ երկրի դեմ չէ
1222 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1261 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին