211652_close_icon
views-count2325 դիտում article-date 22:14 05-07-2022

Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. կայացել են մի շարք հանդիպումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպական Խորհրդարանում։ Այս մասին տեղեկանում ենք Ի. Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից:

Հանդիպումներ են կայացել Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Պետեր Վիտանովի, Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկսա Ֆուրլասի, Խորհրդարանի ECR քաղաքական խմբի փոխնախագահ Չառլի Վայմերի հետ։

Աշխատանքային օրվա ավարտին Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաութալայի հետ։

Հանդիպումների ընթացքում առանձնահատուկ քննարկման նյութ են դարձել Հայաստանի ու Արցախի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները և ադրբեջանական շարունակական ագրեսիան։ Իշխան Սաղաթելյանը կարևորել է Արցախի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և կարգավիճակի հարցը, որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և հակամարտության կարգավորման միջոց։ Շեշտվել է, որ հայ ժողովրդի համար անընդունելի է որևէ լուծում, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։

Եվրոպացի գործընկերներին են ներկայացվել նաեւ «Դիմադրության» շարժման նպատակներն ու առաջիկա ծրագրերը, քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։

 

Իշխան Սաղաթելյանի այցը կավարտվի մի քանի օրից։




 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր