1600 դիտում
20:56 04-07-2022
Հայ սակրավորների ականազերծած տարածքը շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին
2022 թվականի հուլիսի 3-ին Հալեպում կայացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին:
Տեղեկությունը հայտնում են ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությունից։
Խան Թուման բնակավայրի մոտ 137 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ականազերծված տարածքը շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են 74 հատ զինամթերք և ենթազինամթերք: Ընթացակարգում ստորագրվել են հանձնման-ընդունման վկայականները և Հալեպի իշխանություններին են հանձնվել ականազերծված տարածքների քարտեզները:
Արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետ Քումեյթ շեյխ Ասին, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:
Սիրիայում առաքելություն իրականացնող ականազերծողները մինչև օրս մաքրել և իշխանություներին են հանձնել ականազերծված ավելի քան մեկ միլիոն հարյուր տասնվեց հազար քառակուսի մետր տարածք, հայտնաբերել են ավելի քան 900 զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ։
Բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 45 հազարից ավելի տեղաբնակների։

Նմանատիպ նյութեր
2030 դիտում
11:42 03-04-2019
Սիրիայում հայ սակրավորների դասակը մնացել է առանց հրամանատարի. «Ժամանակ»
1557 դիտում
17:27 03-04-2019
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորների խումբը նոր ղեկավար ունի
Այս բաժնից
1051 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
1009 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան