19352 դիտում
16:32 15-11-2021
Արտակարգ դեպք Երևանում. կենտրոնական ավտոկայանի մոտ՝ կանգառում, հայտնաբերվել է մարտական նռնակ. մինչ փրկարարների ու սակրավորների ժամանումը, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌՈԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ կենտրոնական ավտոկայանի հարևանությամբ գտնվող կանգառում մարտական նռնակ կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մինչ օպերատիվորեն կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի և ավագ պարեկներ Սևակ Առաքելյանի ու Ժակ Մանվելյանի գլխավորությամբ սահմանազատել են տարածքը, որպեսզի քաղաքացիները չմոտենան դեպքի վայրին:
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Ժամանած ԱԻՆ սակրավորները կարողացան նռնակը վնասազերծել և այն տեղափոխում են անվտանգ վայր:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15565 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35813 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց