4007 դիտում
23:56 02-07-2022
Ադրբեջանական ռազմական փորձագետները 44-օրյա պատերազմի մարտական արդյունքների վերլուծություններում հետաքրքիր տվյալներ են հրապարակել. Վարդան Բալյան
Ադրբեջանական ռազմական փորձագետները 44-օրյա պատերազմի մարտական արդյունքների վերլուծություններում հետաքրքիր տվյալներ են հրապարակել, մասնավորապես, թուրքական անօդաչուների, այդ թվում՝ Բայրաքթարների կիրաառության հետ կապված:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Վարդան Բալյանը:
«Մեր կորուստները կազմում են 88 տանկ, 64 զրահամեքենա, 137 քարշակվող և 17 ինքնագնաց հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության զենիթա-հրթիռային 21 համալիրներ Оса, Стрела-10 և Тор-М2КМ, հակաօդային պաշտպանության 6 ռադարներ, 2 Эльбрус օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ, 2 С-300 զենիթա-հրթիռայաին համալիներ, 185 բեռնատար և այլ տրանսպորտային միջոցներ:
Կորուստների մասին տեղեկատվությունը չեմ մեկնաբանի, փոխարենն ուշադրություն եմ հրավիրում հետևյալ հանգամանքների վրա:
Արձանագրում առաջին՝ Bayraktar ТВ2 ֊ը հիմնականում ապահովել է թիրախային նշանավորման տվյալների փոխանցում հրետանային միջոցներին, այդ թվում՝ իսրայելական Spike-LR հրթիռային համակարգերի, որոնց կրակային հեռավորությունը կազմել է 32 կիլոմետր:
Հատկանշական է, որ թշնամին բացահայտ խոստովանում է, որ կիրառված մարտավարությունը հաշվի է առել 2016 թվականի ռազմական գործողությունների փորձը: Սրա մասին կանդրադառնամ առանձին գրառումով:
Արձանագրում երկրորդ՝ Bayraktar ТВ2 անհասանելի է հրետանային միջոցների և զենիթա-հրթիռայաին համակարգերի համար իր թռիչքի առավելագույն բարձրության վրա, բայց լրիվ մարտական ծանրաբեռնվածության պայմաններում դառնում է հեշտ խոցելի թիրախ նաև միջին տրամաչափի հրետանային միջոցների համար: Bayraktar ТВ2֊ի երկու մարտական կորուստները նշվում են որպես հաստատում։
Ըստ այդմ, ձևակերպվել է առաջնահերթ մարտական խնդիր՝ չեզոքացնել հայկական հակաօդային պաշտպանության համակարգը: Ու այստեղ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում գնահատականը՝ սխալ կազմակերպված, թույլ քողարկված, հնացած տեխնիկական բնութագրիչներով, չէշելոնացված հակաօդային պաշտպանության համակարգ, և մի շարք այլ թերություններ, որոնց մասին առիթ ունեցել ենք բարձրաձայնելու դեռ պատերազմի օրերին:
Արձանագրում երրորդ, ադրբեջանական բանակի մարտական ոգին բարձրացնելու համար առաջնահերթ խնդիր է ապահովել հայկական զինված ուժերի մարտունակության անկում հոգեբանական բաղադրիչի մասով, ինչ էլ հանդիսանում է Բայրաքթարների և այլ անօդաչու միջոցների գլխավոր խնդիրը:
Հիմա ինձ մի հարց է հետաքրքրում՝ կա արդյո՞ք որևէ պատասխանատու, ով կվիճարկի վերոնշյալ արձանագրումները։ Եթե չկա, ովքե՞ր են պատասխանատու այս սխալների համար և ի՞նչ դատավարական կարգավիճակ ունեն հիմա»։

Նմանատիպ նյութեր
4647 դիտում
10:34 13-04-2018
Միմյանց վրա գուրգուրանք, ձեռք ձեռքի տալով, չնախընտրենք օտարի լուծը. Ռիտա Բալյան. «Ամերիկայի ձայն»
1618 դիտում
20:40 26-01-2024
Տեսահոլովակի պրեմիերա․ Հարութ Բալյան– «Տարիներ»
2878 դիտում
15:05 14-02-2024
Տեսահոլովակի պրեմիերա․ Հարութ Բալյան - «Սրտիս անունը»
Այս բաժնից
1168 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1543 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ