211652_close_icon
views-count1970 դիտում article-date 17:06 02-07-2022

Երևանը ռուս զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկն է

Երևանը դարձել է ռուսաստանցիների համար արտասահմանյան ամենանախընտրելի զբոսաշրջային ուղղությունը: Գրում է tass.ru-ն, հղում անելով Aviasales-ի ներկայացրած վիճակագրությանը:

Երևանը հուլիս ամսվա ամենաշատ ամրագրված ուղղությունների վարկանիշում զբաղեցրել է 7-րդ տեղը. Aviasales-ի միջոցով ձեռք բերված բոլոր ավիատոմսերի 2.9%-ը բաժին է ընկնում Հայաստանի մայրաքաղաքին: 

Ստամբուլն ու Անթալիան նույնպես հուլիսին մտել են ՌԴ քաղացիների օդային ճանապարհորդությունների ճանաչված քաղաքների տասնյակում։ Ամենահայտնի 10 ուղղություններից են նաև Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան, Կալինինգրադը, Մախաչկալան, Մինվոդին և Կազանը:

Նմանատիպ նյութեր