Հայաստանը ԱՊՀ տարածքում ռուս զբոսաշրջիկների ամենանախընտրելի երկրների հնգյակում է
Ռուսական Travel.ru պորտալը կազմել է 2015 թվականին ԱՊՀ տարածքում ռուս զբոսաշրջիկների ամենասիրելի տուրիստական երթուղիների վարկանշային ցուցակը:
Առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքների առաջին տասնյակի մեջ են հայտնվել Մինսկը, Կիևը, Ալմա-Աթան, Երևանը, Բաքուն, Աստանան, Վիտեբսկը, Բիշքեքը, Տաշքենդը և Քիշինևը:
Երկրներից առաջատար է Բելառուսը: Նրան բաժին է հասնում ռուսաստանցիի զբոսաշրջիկների ուղևորությունների 37%-ը: 2-րդ տեղում է Ուկրաինան (22%), 3-րդ տեղում՝ Ղազախստանը (16%), 4-րդ տեղում՝ Ադրբեջանը (9%) և 5-րդ տեղում՝ Հայաստանը (7%):
Առավել ժողովրդականություն վայելող հանգստավայրերի հնգյակի մեջ են հայտնվել Ղրղզստանի Իսսիք-Քուլ լիճը, Բելառուսի Նարոչ լիճը, Ղազախստանի Բորովոյեն, Ադրբեջանի Նաբրանը և Հայաստանի Սևանա լիճը: