Էկվադորի իրավապահները 0.5 տոննա կոկաին են առգրավել
Էկվադորի իրավապահ մարմինները 0.5 տոննա կոկաին են առգրավել: 9 մարդ, ովքեր կապ ունեն թմրանյութի մատակարարման հետ, ձերբակալվել են: Այս մասին հայտնում են լատինաամերիկյան ԶԼՄ-ները:
Ձերբակալվածներից 2-ը մեքսիկացիներ են, որոնք որոշել էին ինքնաթիռով թմրանյութը երկրից տեղափոխել:
Ըստ ոստիկանության, «սև շուկայում» առգրավված կոկաինի արժեքը ավելի քան 4 մլն դոլար է: