ԱԻ նախարարն այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 28-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն, որից հետո շրջել հրշեջ փրկարարական ջոկատներում, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում: Այցի ընթացքում ծանոթացել է աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ:
Գերատեսչության ղեկավարը Շիրակի մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի, Ալբերտ Այվազյանի և Շիրակի մարզային փրկարարական վարչության պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Աշոցք համայնքում ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ԱԻ նախարարության աջակցությամբ կառուցվող հրշեջ-փրկարարական ջոկատի տարածք, հետևել շինարարական աշխատանքների ընացքին:
Մարզային շրջայցի ընթացքում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է նաև Գյումրու, Արթիկի, Ամասիայի, Անիի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներ: