211652_close_icon
views-count659 դիտում article-date 20:34 28-06-2022

Նահանջ՝ մեկ աստիճանով

Հայաստանի թենիսի  տղամարդկանց ազգային հավաքականը մասնակցել է  Չեռնոգորիայում անցկացված աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Դևիսի գավաթի խաղարկության 3-րդ խմբի եվրոպական գոտու մրցաշարին:

Մեր  պատվիրակները պարտվել են Վրաստանի, Կիպրոսի հավաքականներին, իսկ Լյուքսեմբուրգի թիմին հաղթել են:

Արդյունքում մեր թենիսիստները երրորդ խմբից նահանջել, իջել են չորրորդը:

Գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը  թիմ էր ընդգրկել  Միքայել Ավետիսյանին, Սեդրակ Խաչատրյանին, Հենրիկ Նիկողոսյանին, Աշոտ Մկրտչյանին և Ռոբերտ Եդիգարյանին։

Նմանատիպ նյութեր