211652_close_icon
views-count6428 դիտում article-date 18:30 28-06-2022

Վերաքննիչ դատարանը մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու առաջին ատյանի որոշման դեմ բողոքը. aravot.am

aravot.am-ը գրում է. Այսօր վերաքննիչ դատարանում` նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի,  վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու առաջին ատյանի որոշման դեմ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած բողոքի քննության ավարտն էր։

Դատարանը որոշեց Արծվիկ Մինասյանի եւ Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժել։

Ապրիլի 13–ին ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանի՝ «այո, կարելի էր կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի» հայտարարությունից հետո, զոհված զինծառայողների ծնողները քրեական գործ հարուցելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատախազություն․ ծնողները ճանաչվել են տուժողների իրավահաջորդներ, պահանջում են որպես մեղադրյալ ներգրավել Նիկոլ Փաշինյանին։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր