Դատարանը մերժեց ՀՔԾ քննիչի վերաքննիչ բողոքը, Հրանտ Հարությունյանը չկալանավորվեց. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/07/09/court/3045133?fbclid=IwAR2IjWuUIOZUTYi7Xo4tsWqmN6tYCMfCVGjLEYYwbdZgvVC06IkSAKyGmeM]Tert.am[/url]-ը գրում է. Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշումը, համաձայն որի՝ մերժեց ՀՔԾ քննիչի վերաքննիչ բողոքը, Հրանտ Հարությունյանը չկալանավորվեց:
16:20
Խոշտանգման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող ոստիկանների աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Վերաքննիչ դատարանի դիմաց, որտեղ քննվելու է ոստիկաններից մեկի՝ Հրանտ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը չընտրելու դեմ ՀՔԾ քննիչի վերաքննիչ բողոքը:
Հիշեցնենք, որ Երևանի «Լույս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը վերջերս դիմել էր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և հայտնել, որ ոստիկանության ծառայողները ծեծի են ենթարկել իր մերձավորին։ Այնուհետև հարուցվել էր քրեական գործ խոշտանգման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Ոստիկաններից մեկին՝ Անդրանիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատարանը բավարարել էր, Հրանտ Հարությունյանին չէր կալանավորել:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/09/court/3045133?fbclid=IwAR2IjWuUIOZUTYi7Xo4tsWqmN6tYCMfCVGjLEYYwbdZgvVC06IkSAKyGmeM]այստեղ[/url]