211652_close_icon
views-count496 դիտում article-date 23:04 27-06-2022

Պաշտոնական․ «Ալաշկերտը» համալրեցին երկու նորեկ

Կոնֆերենցիաների լիգային նախապատրաստվող «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել կոլումբացի երկու փորձառու ֆուտբոլիստների հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

30-ամյա վինգեր Ֆաբիո Բուրբանո Կաստիլյոն հանդես է եկել կոլումբական Պրիմերայի մի շարք ակումբներում՝ «Էնվիգադո», «Ինդեպենդիենտե Մեդելին», «Ատլետիկո Բուկարամանգա», «Օնսե Կալդաս», «Դեպորտիվո Պերեյրա», ինչպես նաև՝ Ուրուգվայի Պրիմերայի «Ռամբլա Ջունիորս» և բուլղարական «Բոտև» թիմերում։

Բուրբանոյի նախորդ ակումբը Սալվադորի Պրիմերայի «Ագիլասն» էր, որի կազմում անցկացրած 19 խաղերում նա դարձել է 2 գոլի հեղինակ։

29-ամյա հարձակվող Բլադիմիր Դիասը հանդես է եկել Կոլումբիայի, Թաիլանդի, Գվատեմալայի և Սալվադորի Բարձրագույն խումբը ներկայացնող մի շարք ակումբներում՝ հեղինակելով ավելի քան 100 գոլ։

«Ալաշկերտի» նորեկի նախորդ ակումբը Սալվադորի Պրիմերայում հանդես եկող ՖԱՍ-ն էր, որի կազմում նա 9 գոլ է խփել ավարտված առաջնության 21 հանդիպումներում։

Նմանատիպ նյութեր