Աննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ կունենա Նիցցայում, Մոնակոյում և Կաննում
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ քաղաք Նիցցա:
Ինչպես հայտնում է Աննա Հակոբյանի գրասենյակը, վարչապետի տիկինը հունիսի 26-ին մասնակցելու է Պարսամյան վարժարանի 35-ամյակի հանդիսությանը:
Այցի ընթացքում Աննա Հակոբյանն ունենալու է պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ ոչ միայն Նիցցա, այլ նաև Մոնակոյում և Կաննում: