211652_close_icon
views-count924 դիտում article-date 20:35 26-06-2022

Օրենքի կարգավորումներն ավելի շատ խնդիրներ ստեղծող են, քան խնդիրներ լուծող. Թադևոս Ավետիսյան. ArmDaily.am

Սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նոր կարգավորումները, ըստ որոնց 300 հազար դրամը գերազանցող գործարքների անկանխիկ իրականացումը դառնալու է պարտադիր: Կառավարության հիմնավորմամբ՝ այդ կարգավորումները կանխիկի շրջանառության և ստվերի կրճատման ուղղությամբ իրականցվող քայլեր են։

 ArmDaily.am-ը զրուցել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ՝ պարզելու համար օրենքի նոր կարգավորումների նպատակահարմարությունը, ռիսկերը, նաև թե հասարակության քանի տոկոսն է պատրաստ այդ փոփոխությանը։

 Նրա խոսքով՝ փոփոխության հիմքում դրված նպատակը դրական ու կարևոր է, սակայն այն փոփոխությունները, որոնք կատարվում են, որոշակիորեն չեն կապվում դրված նպատակի հետ ու բավականին խնդրահարույց են։ «Օրենքի կարգավորումներն ավելի շատ խնդիրներ ստեղծող են, քան խնդիրներ լուծող։ Սա բնորոշ քայլ է իշխանության վարած քաղաքականությանը։ Կառավարությունն անկանխիկ շրջանառությունը խթանելու համար դրել է բավականին կոշտ կարգավորումներ»,- ընդգծեց Ավետիսյանը։

 Տնտեսագետի խոսքով՝ բնականաբար անկանխիկի շրջանառությունն ավելի թափանցիկ է ու պետական վերահսկողության տեսանկյունից արդյունավետությունն ավելի բարձր կլինի։ Ամեն դեպքում, եթե նայում ենք միջազգային փորձին, տեսնում ենք, որ շատ զարգացած երկրներ կա՛մ չունեն նման խիստ սահմանափակումներ, սակայն ունեն եկամուտների շարժի բարձ թափանցիկություն, կա՛մ էլ, եթե ունեն սահմանափակումներ, ապա դրանց շեմը բավականին բարձր է։ «Միայն կոշտ սահմանափակումներով, դրամական ցածր մակարդակ սահմանելով չի, որ կարելի է կրճատել ստվերը կամ բարձրացնել եկամուտների շրջանառության թափանցիկությունը։ Դրա համար, ըստ իս, մեր նման երկրներում շատ ավելի կարևոր են խթանիչ կարգավորումները։ Եթե դու ստեղծես այնպիսի միջավայր ու պայմաններ, որ անկանխիկ վճարումն օբեկտիվորեն դառնա ավելի ձեռնտու քաղաքացիների համար, նրանք առանց սահմանափակումների էլ կամովին կգնան անկանխիկ գործարքների, այդ թվում՝ և՛ ֆիզակական, և՛ իրավաբանական անձինք։ Բայց երբ դու կոշտ սահմանափակումներով գնում ես դեպի անկանխիկ վճարումների ճանապարհով, պետք է հաշվի առնես, որ անկանխիկի ժամանակ մարդիկ կատարում են նաև լրացուցիչ ծախսեր՝ բանկային միջնորդավճարներ և այլն։ Այս սահմանափակումներն իրական խթաններ են, որպեսզի քաղաքացիները շրջանցնեն պետության սահմանափակումները»,- նշեց մեր զրուցակիցը։

Նմանատիպ նյութեր