1212 դիտում
17:37 26-06-2022
Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը դարձել է Ֆրանսիայի ակումբային առաջնության չեմպիոն
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի բասկետբոլի ակումբային առաջնության եզրափակիչ շարքի վերջին խաղում «ԱՍՎԵԼ Լիոն»-ը մրցեց «Մոնակոյի» հետ և առավելության հասավ 84:82 հաշվով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի խաղացող Քրիս Ջոնսը «ԱՍՎԵԼ Լիոն»-ի կազմում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն: Ջոնսը Մալթայում կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որպեսզի մասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:
Հունիսի 29-ից սկսած Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ երկրորդ անգամ կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Այն անցկացվում է Մալթայում: Հունիսի 29-ին կկայանան Ջիբրալթար-Հայաստան, հունիսի 30-ին` Հայաստան-Սան Մարինո հանդիպումները: Խմբային փուլից հետո հուլիսի 1-ից սկսած կմեկնարկեն քառորդ եզրափակիչի, կիսաեզրափակիչների և եզրափակիչի խաղերը:
Նմանատիպ նյութեր
3029 դիտում
23:43 12-02-2022
«Չելսին» մեծ դժվարությամբ հաղթեց և հռչակվեց Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2942 դիտում
10:31 04-07-2016
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն
9522 դիտում
23:59 30-07-2017
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց Մ-16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության չեմպիոն
Այս բաժնից
1258 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ
1681 դիտում
20:47 19-11-2024
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն
1396 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին