575 դիտում
17:22 25-06-2022
Վարչապետն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը շնորհավորել է կուսակցության հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ և կարևորել վերջինիս դերը հայ ժողովրդի պատմության մեջ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԱԿ-ն առաջիկայում առավել ակտիվ կշարունակի գործունեությունը Սփյուռքում և Հայրենիքում:
Միքայել Խարապյանը նշել է, որ Ռամկավար ազատական կուսակցությունն իր աջակցությունն է վերահաստատում Հայաստանի կառավարությանը՝ ի նպաստ Հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծման և առաջընթացի:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՌԱԿ գործունեությանը և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի:

Նմանատիպ նյութեր
672 դիտում
14:56 29-06-2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը
2271 դիտում
18:40 24-09-2016
Աշոտ Ղուլյանն ընդունել է ՌԱԿ պատվիրակությանը
1612 դիտում
22:54 15-01-2022
Արամ Ա. կաթողիկոսը ընդունել է ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչությանը
Այս բաժնից
529 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
619 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է