211652_close_icon
views-count1828 դիտում article-date 22:54 15-01-2022

Արամ Ա. կաթողիկոսը ընդունել է ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը ընդունել է Ռամկավար Ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչությանը: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Ուրբաթ, 14 Յունուար 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի շրջանային վարչութիւնը, գլխաւորութեամբ տոքթ. Աւետիս Տագէսեանի:

Հանդիպման ընթացքին արծարծուեցան Լիբանանի ներկայ կացութեան առնչուած հարցեր, որոնց գծով Նորին Սրբութիւնը շեշտեց Լիբանանի հայ համայնքէն ներս գործող կառոյցներուն համագործակցութեան կարեւորութիւնը, ինչպէս նաեւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան ներքին միութեան ամրապնդման անհրաժեշտութիւնը։ Այս առիթով նաեւ անդրադարձ կատարուեցաւ Վեհափառ Հայրապետին հռչակած Սփիւռքի Տարուան աշխատանքներուն եւ ծրագիրներուն»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր