211652_close_icon
views-count1091 դիտում article-date 17:09 25-06-2022

Կիևը Գերմանիայից 1 միլիարդ եվրո դրամաշնորհ կստանա

Կիևը 1 միլիարդ եվրո դրամաշնորհ կստանա Գերմանիայից:

Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն:

«Ուկրաինան Գերմանիայից մեկ միլիարդ եվրո դրամաշնորհ կստանա՝ պետության առաջնային ծախսերը հոգալու համար: Երեկ  դրամաշնորհային ֆինանսավորման նպատակով համաձայնագիր եմ ստորագրել Գերմանիայի կառավարության հետ»,-գրել է նախարարը:

Նմանատիպ նյութեր