211652_close_icon
views-count1911 դիտում article-date 22:53 23-06-2022

«Եվրատեսիլ-2023»-ը չի անցկացվելու Ուկրաինայում

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտնել է, որ 2023 թվականին Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթը չի կայանալու այս տարվա հաղթող երկրում՝ Ուկրաինայում` երկրում ռազմական գործողությունների պատճառով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ միության կայքից:

Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ միջոցառմանը մասնակցող և դրանում ներգրավված յուրաքանչյուրի անվտանգությունը երաշխավորելու նպատակով: Միջոցառման կազմակերպումը պետք է անհապաղ սկսվի ընդունող երկրում:

«EBU-ն ափսոսանքով որոշում է կայացրել միջոցառումը տեղափոխել այլ երկիր և կշարունակի քննարկումները հաջորդ տարվա Եվրատեսիլ երգի մրցույթի համար հարմար վայր գտնելու համար»,-ասված է հայտարարությունում:

«Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթել է Ուկրաինան, որը ներկայացրել է Kalush Orchestra-ն` «Stefania» երգով:

Նմանատիպ նյութեր