211652_close_icon
views-count2869 դիտում article-date 16:09 15-05-2022

Եվրատեսիլ 2023-ը Ուկրաինայի փոխարեն կարող է անցկացվել Մեծ Բրիտանիայում․ The Guardian

Tert.am-ից տեղեկանում ենք. Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում Ուկրաինայի հաղթանակից հետո Մեծ Բրիտանիան կարող է հաջորդ տարի մրցույթը հյուրընկալելու հնարավորություն ունենալ՝ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրադրությունը․ գրում է The Guardian-ը։

«Չնայած Մեծ Բրիտանիան երկրորդ տեղն է զբաղեցրել, Ուկրաինայի հաղթանակը դեռ Բրիտանիային հույսեր է տալիս, որ միջոցառումը կարող է անցկացվել երկրի տարածքում»,-գրել է պարբերականը։

Նշվում է, որ ավանդաբար մրցույթն անցկացվում է նախորդում հաղթանակ տարած երկրում, սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը հնարավոր է հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հնարավոր է 2023-ին մրցույթը կազմակերպվի «Մեծ հնգյակի» երկրներից (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Մեծ Բրիտանիա) որևէ մեկում, քանի որ նրանք մշտապես երաշխավորված տեղ ունեն Եվրատեսիլի եզրափակչում։

Նմանատիպ նյութեր