211652_close_icon
views-count169796 դիտում article-date 19:28 23-06-2022

Արագածոտնի մարզի աղմկահարույց սպանությունների գործով ձերբակալված 32-ամյա կասկածյալը կալանավորվել է ու դատարանից տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Ստեփան Սուքիասյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ Մալաթիա-Սեբաստիա), որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 33-ամյա Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սպանություն կամ սպանություններ կատարելու մեջ:

Դատավոր Արմեն Պողոսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Հովհաննիսյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 19-ին, երբ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից հրազենային վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել բոլոր վիրավորները, որոնցից Հմայակ Միքայելյանը հիվանդանոցում մահացել էր, հիվանդանոց են այցելել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր բժշկական կենտրոնում վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում դիտավորյալ վնասել են հիվանդանոցի գույքը, կոտրել են նախասրահի մուտքի դուռը, ապակիները և մի քանի գույք տակնուվրա արել:

Այդ մասին ոստիկանության Ապարանի բաժնի համայքնային ոստիկանության խմբի ավագ տեսուչը հայտնել է իր վերադասին, ում հանձնարարականով էլ  հիվանդանոց են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ ոչ միայն ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից  ու ոստիկանության Ապարանի բաժնից, այլ նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից և նույն վարչության «սև բերետները»: 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր