1342 դիտում
10:01 22-06-2022
Ուկրաինայում պատերազմական հանցագործները թաքնվելու տեղ չեն ունենալու. ԱՄՆ-ի գլխավոր դատախազ․ «Ամերիկայի ձայն»
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստովանել է, որ կան հայրենիքը պաշտպանելու գործում մեծ դժվարություններ, սակայն հավելել է նա, ռուսական զորքերը շարունակելու են հանդիպել ուկրաինական ուժեղ դիմադրությանը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Երկուշաբթի օրը գիշերային իր ուղերձում Զելենսկին ասել է, թե ուկրաինական ուժերը մարտեր են վարում արևելյան Լիսիխանսկ և Սևերոդոնեցկ քաղաքները, ինչպես նաև ողջ տարածաշրջանը պաշտպանելու համար։
«Ռուսաստանը մեր պաշտպանությանը շատ նյարդային է վերաբերվում եւ դրան պատասխանում է Խարկովին ու Օդեսային կրկին օդային հարվածներ հասցնելով: Դաժան հարձակումներ են իրականացվել Դոնբասում»,- ասել է նա ու ավելացրել, որ սա չարիք է, որին պետք է հաղթել միայն մարտի դաշտում:
Արևելյան Սևերոդոնեցկ քաղաքում ուկրաինական զորքերն այժմ իրենց ռազմական գործողությունները վարում են գործարաններից մեկի տարածքից, որտեղ այս պահին հարյուրավոր խաղաղ բնակիչներ են պատսպարվում:
Այլ հաղորդագրությունների համաձայն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, թե իր երկիրը կշարունակի զենքեր ուղարկել Ուկրաինա այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան ունի այդ աջակցության կարիքը։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսն ասել է, որ իր երկիրը նույնպես վճռական է տրամադրված զենքեր մատակարարելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու հարցերում:
Իսկ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Մերիք Գարլենդը երեքշաբթի օրը Ուկրաինա կատարած այցի ժամանակ խոստացել է օգնել քրեական գործեր հարուցել փետրվարի վերջին ռուսական ներխուժումից հետո կատարված ռազմական հանցագործությունների հարցով:
«Ես այստեղ եմ, որպեսզի հայտնեմ Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Ուկրաինայի ժողովրդին ռուսական չհրահրված և անարդար ներխուժման պայմաններում»,- ասել է Գարլենդը լրագրողներին Լեհ-ուկրաինական սահմանի մոտ Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի հետ հանդիպումից հետո:
«Միացյալ Նահանգները ճշգրիտ ուղերձ է հղում այն մասին, որ թաքնվելու տեղ չկա»,- ասել է Գարլենդը: «Մենք և մեր գործընկերները հետամուտ են լինելու, որպեսզի այս վայրագությունների համար մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության»,- ասել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազը:

Նմանատիպ նյութեր
7375 դիտում
16:22 30-01-2022
«Պուտինի օլիգարխները թաքնվելու տեղ չեն ունենա» պատժամիջոցների խստացման դեպքում. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
1555 դիտում
10:03 24-03-2023
Ինչպես են պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայում պատերազմական հանցագործներին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1471 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»