211652_close_icon

ՀՀ տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 13 ահազանգ է ստացվել

views-count1933 դիտում article-date 16:03 21-06-2022
Հունիսի 19-21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Թալին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Բերդ, Իջևան քաղաքներում, Արարատի մարզի Բարձրաշեն և Կոտայքի մարզի Զովունի գյուղերում:


Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 իժ, 4 շահմար, 8 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր