211652_close_icon
views-count5722 դիտում article-date 15:19 20-06-2022

«Վարչապետն առաջարկել է հրաժարական տամ»․ Վարդազարյանը հրապարակեց Ջհանգիրյանի հետ զրույցի աղմկոտ ձայնագրություն. aravot.am

«Նախատեսել էի ներկա լինել, բայց հիպերտոնիայի պատճառով չէի եկել։ Առողջ եմ, չեմ ուզում ինձ որպես հիվանդի դիտեք, պարզապես այդ օրը ՀՀ-ում շատերի մոտ էր ճնշման տատանում՝ էլեկտրամագնիսական փոթորիկների պատճառով։ Նախատեսում էինք միջնորդել, որ դռնփակ դատական նիստ լինի»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԲԴԽ-ի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ԲԴԽ-ում իր հանդեպ կարգապահական վարույթի քննության նախորդ նիստին ինքը ներկա չէր, հայտնում է Aravot.am-ը։

Հիշեցնենք՝ ԲԴԽ երեք գիտնական անդամների՝ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Դավիթ Խաչատուրյանի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ է հարուցվել Ռուբեն Վարդազարյանի դեմ` լրատվամիջոցներից մեկին տված մի հարցազրույցի հիման վրա,։ Ըստ մամուլի հրապարակումների՝ խոսքը այն հարցազրույցի մասին է, որի ժամանակ Ռուբեն Վարդազարյանը խոսել է ԲԴԽ գործող նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցի մասին՝ այդպիսով խախտելով դատավորի չեզոքության սկզբունքը ու կարծիք հայտնելով այս գործով ՍԴ որոշման վերաբերյալ։ «Ակնհայտ է, որ որոշումը որեւէ աղերս չունի իրավաբանության հետ, սակայն նորից եմ կրկնում՝ կեցցե Սահմանադրական դատարանը»,-մասնավորապես ասել է նա։ Հունիսի 16-ի ԲԴԽ նիստում Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին նրա պաշտպանի միջնորդությունը մերժվել էր։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր