211652_close_icon

ՆԱՏՕ-ն հայտարարելու է, որ Ռուսաստանն այլևս գործընկեր չէ, այլ սպառնալիք մեր անվտանգությանը. Ստոլտենբերգ

views-count2464 դիտում article-date 13:12 19-06-2022

Tert.am-ը գրում է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովի մասնակիցները Ռուսաստանը կհայտարարեն անվտանգության սպառնալիք։ Այս մասին նա հայտարարել է Bild am Sonntag տաբլոիդին տված հարցազրույցում։

«Մենք կհայտարարենք, որ Ռուսաստանն այլևս գործընկեր չէ, այլ սպառնալիք է մեր անվտանգությանը, ինչպես նաև խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում հիշատակվելու է նաև Չինաստանը, որի գործողությունները մարտահրավեր են հանդիսանում դաշինքի շահերին, արժեքներին և անվտանգությանը։

Նմանատիպ նյութեր