2080 դիտում
23:56 18-06-2022
Մենք գործ ունենք ծանր հանցագործության մասին խոստովանության հետ. Գեղամ Նազարյան
«Ասում են կանգնեցնեիք պատերազմը։ Ինչու մենք չէի՞նք մտածում պատերազմը կանգնեցնելու մասին։ Կամ ասում են կանխեիք պատերազմը, ինչու մենք չէի՞նք մտածում կանխելու մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Հնարավոր չէր ուղղակի։ Ես մի քանի անգամ սա ասել եմ»- 2022-ի ապրիլի 14-ին այս մասին Ազգային ժողովում ի լուր աշխարհի հայտարարել է նիկոլ փաշինյանը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Երեկ՝ 2022-ի հունիսի 17-ին, Մոսկվայում, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Վահագն խաչատուրյանն ասել է. «Իրականում մենք ուզում էինք ավելի շուտ դադարեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, եւ ես գիտեմ Ձեր (Պուտինի) ջանքերը:
Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին (2020թ.)՝ այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի (Լավրովի) հետ, երբ նա Երեւանում էր, բայց այնպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին (2020թ.) եղավ, բայց ամենակարեւորը՝ պատերազմը կանգեցվեց»:
Հիմա ուշադրություն. հիշո՞ւմ եք պատերազմի եւ Շուշիի մասին ինչ է ասել նիկոլը:
Նկատեցի՞ք, որ Պուտինի հետ զրույցում նախագահի պաշտոնը զբաղեցնողն օգտագործում է ինչ-որ կերպ ավարտել պատերազմն արտահայտությունը, իսկ հոկտեմբերի 19-ի չկայացած խաղաղության մասին խոսելիս չի շեշտում, թե ում մեղքով չդադարեց պատերազմը:
Մենք գործ ունենք ծանր հանցագործության մասին խոստովանության հետ:
Այսպիսով, համադրելով նիկոլի եւ խաչատուրյանի հայտարարությունները ստացվում է, որ պատերազմը հոկտեմբերի 19-ին չի դադարել, քանի որ Շուշին թուրքերը, մեր հերոս տղերքի ջանքերով, չէին կարողանում գրավել: Ստացվում է, որ հոկտեմբերի 19-ինից, նոյեմբերի 9-ը ընկած հատվածը պետք էր բացառապես նրա համար, որ թուրքերը հասնեն Շուշի:
վահագն խաչատրյան, նիկոլ փաշինյանը, եթե ես սխալ եմ եւ ճիշտ չեմ ընկալել ձեր հայտարարությունները, ապա հայտարարեք, որ հոկտեմբերի 19-ին հրադադար չի հաստատվել Ադրբեջանի մեղքով, հայտարարեք, որ հոկտեմբերի 19-ին հրադադար չի հաստատվել, քանի որ Ադրբեջանը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը:
Եթե չեք անելու այս հայտարարությունը, ապա վայրկյան առաջ հավաքեք ձեր իրերը եւ ինքնակամ հեռացեք այնտեղ, որտեղ պետք է լինեիք արդեն ամիսներ շարունակ:
Հոկտեմբերի 19-ից հետո մենք Շուշի ենք կորցրել, Հադրութի շրջան, Մարտունու շրջանի մի կարեւոր հատված, գյուղեր, քաղաքներ, եկեղեցիներ: Հոկտեմբերի 19-ից հետո երկու հազարից ավելի լույս տղա է զոհվել: Հիմա ասում եք ինչ-որ կերպ ուզում էինք ավարտե՞լ պատերազմը: Այդ ինչ-որ կերպը ո՞րն էր: Հիմա էլ Ռուսաստանին ու Իրանին եք համոզում, որ դեմ չկանգնեն, այսպես կոչված խաղաղության օրակարգին: Այն խաղաղության, որը Հայաստանը բզիկ-բզիկ է անելու, Հայաստանի ողնաշարը կոտրելու է: Հեռացեք: Քանի շատ ուշ չէ հեռացեք»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
455890 դիտում
12:24 30-03-2020
Այս պահին 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. ծայրահեղ ծանրը կարող է դառնալ ծանր, բարելավում ունենք. Թորոսյան
1159 դիտում
13:50 02-12-2024
Նիկոլ Փաշինյանը ծանր մեղավոր է, բայց դա չի նշանակում, որ նա մենակ է եղել. Գեղամ Նազարյան
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր