211652_close_icon
views-count122261 դիտում article-date 11:27 18-06-2022

Վարչապետն իրեն ուղեկցող ավտոշարասյունով ականատես եղավ, թե ինչպիսի «խավար է տիրում» Դիլիջանի թունելում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 17-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հանրապետության ճանապարհներին կատարվող ասֆալտապատման աշխատանքներին։ Այն, որ վերջին տարիներին հանրապետությունում իրականացվել են հսկայածավալ ճանապարհաշինարարական աշխատանքներ, դա փաստ է։ Նույնիսկ այնպիսի հատվածներում է կատարվել ճանապարհների կապիտալ վերանորոգում, ու կառուցվել նորերը, որ գաղտնիք չէ։

Շատ գյուղեր վերջին տարիներին են ունեցել բարվոք, միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհներ, մինչդեռ նմանատիպ ճանապարհներ գյուղացիները տեսել էին սովետական տարիներին։ 

Ճանապարհաշինարարության մեջ է մտնում նաև հանրապետության մի քանի թունելների պահպանման և արդիականացման խնդիրը։ Եթե Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 3 թունելները փայլում են իրենց արտաքին լուսավորությամբ, ապա Դիլիջանի թունել մտնելիս այնպիսի արտաքին լուսավորություն է տեղադրված, ասես, մոմի լույսով երթևեկես։ Այդ հատվածով մի քանի անգամ անցել է նաև վարչապետը ու հաստատ նկատած կլինի, որ արտաքին լուսավորությունն ու թունելի մեջ եղած փոսերը անհարմարություններ են առաջացնում վարորդների համար։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր